Նույն գոտում
Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2011 թ Դեւիսի գավաթի խաղարկությունում կրկին հանդես կգա 3-րդ խմբի եվրոպական գոտում: Մեր թենիսիստների մրցակիցները կարող են դառնալ Ալբանիայի, Անդորայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իսլանդիայի, Մակեդոնիայի, Մալթայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Նորվեգիայի, Սան Մարինոյի եւ Թուրքիայի հավաքականները:
Այս գոտու մրցաշարը տեղի կունենա մայիսի 11-14-ը, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում: Մրցակարգով թիմերը կբաժանվեն երկու ենթախմբերի, որոնցում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կիսաեզրափակիչ խաղերում կվիճարկեն 2-րդ խմբի երկու ուղեգրերը:
Հիշեցնենք, որ 2010 թ մրցումներում մեր ընտրանին զբաղեցրել էր 7-րդ տեղը, վճռական խաղում հաղթելով Անդորայի ազգային թիմին` 3:0:
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 2011 թ Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում ելույթ կունենա 2-րդ խմբի Եվրո-աֆրիկյան գոտում: Մեր թիմից բացի այս գոտում ընդգրկված են նաեւ Բոսնիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Լիխտենշտայնի, Մարոկոյի, Պորտուգալիայի եւ Թուրքիայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, մայիսի 4-7-ը: