Բացել լրահոսը Փակել լրահոսը
հայ-վրացական նոր կամուրջ
A A
Հասարակություն

Փաշինյանը և Ղարիբաշվիլին կհանդիպեն սահմանին. կամրջի բացումն են անելու

Հայ-վրացական սահմանին օգոստոսի 19-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից: Նախատեսված է հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացումը:

Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Շինարարության մեկնարկը տրվել էր 2021 թվականի մայիսին: Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանում է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: