Բացել լրահոսը Փակել լրահոսը
300213842_431208932376831_6236987575058253647_n
A A
Հասարակություն

Տիգրան Մեծ փողոցում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Նազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տիգրան Մեծի 31/3) և պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ խախտումներով: 

Մասնավորապես՝ օբյեկտում նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների, պարագաների պահման համար, չեն եղել կենցաղային տարածքներ (սանհանգույց, լվացարաններ, հանդերձարան և այլն), չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու համար կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: