Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Խաչատրյանի մայր
A A
Հասարակություն

Մահացել է նախկին ֆիննախ Գագիկ Խաչատրյանի մայրը

Մահացել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, գործարար Գագիկ Խաչատրյանի մայրը: Այս մասին տեղեկացնում է Խաչատրյանների փաստաբանական խումբը: Հաղորդագրության մեջ ասվում է.

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 18-ին 91 տարեկանում կյանքից հեռացել է
պետական գործիչ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մայրը` Անժելա
Արամի Խաչատրյանը: Տիկին Անժելա Արամովնան երկար տարիների աշխատանքի վետերան
էր, համայնքային կառույցների կադրերի բաժնի երկարամյա ղեկավար, նա հայ ընտանիքի
նվիրված մայր էր, սիրված տատիկ ու պատվարժան քաղաքացի:

Անժելա Արամի Խաչատրյանի հոգեհանգստի կարգը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 19-ին, ժամը
18:00-ին Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ օգոստոսի 20-ին,
ժամը 13:00-ին, նույն վայրից»: