Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցի» առաջին հաղթանակը

Սպորտ
918081eb8ed540d2b2c2ff9bc234d2bf

Երեւանի «Բանանցը» երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց Անթալիայում: Մեր թիմը ուժերը չափեց Նորվեգիայի 1-ին դիվիզիոնում հանդես եկող «Սարպսբորգ-08» թիմի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց Արթուր Ոսկանյանը: Երկու րոպե անց մեր թիմը մնաց 10 հոգով, քանի որ երկրորդ դեղին քարտ ստանալու համար դաշտից հեռացվեց Վալտեր Պողոսյանը:

Երկրորդ խաղակեսի սկզբին «Սարպսբորգ-08»-ին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը, սակայն 73-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը դարձյալ առաջ մղեց «Բանանցին»: 79-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ արդեն մրցակցի ֆուտբոլիստը, եւ թիմերը խաղն ավարտեցին հավասար կազմերով:

Հիշեցնենք, որ «Բանանցը» այս տարվա առաջին ստուգողական խաղում պարտվել էր Դոնեցկի «Մետալուրգին» (0:3): Հաջորդ ստուգողական հանդիպումը մեր թիմը կանցկացնի հունվարի 29-ին, Ալմա Աթայի «Կայրաթի» հետ, որը Անթալիայում անցկացրած երկու խաղերում պարտվել է Ռուսաստանի «Տոմին» (0:2) եւ «Կուբանին» (0:1):