Բացել լրահոսը Փակել լրահոսը
1090617
A A
Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ Լվովում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը և մթերային գործարքի համակարգման հարցը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ուկրաինայի նախագահը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է, որ Լվովում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ և պայմանավորվել է շարունակել հացահատիկային նախաձեռնության իրագործման համակարգումը, նաև քննարկվել են դրա զարգացման հնարավոր ուղղությունները:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նաև քննարկվել է իրավիճակը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի շուրջ: Զելենսկին կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանը «ապահովել այդ ռազմավարական օբյեկտի անվտանգությունը»:

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ ժամանել է Լվով, որտեղ օգոստոսի 18-ին եռակողմ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի հետ: