Ռոբերտ Հովհաննիսյանը` միանձնյա առաջատար
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 8-րդ տուրից հետո աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա սպիտակներով հաղթեց մրցաշարի ամենափորձառու մասնակցին՝ Աշոտ Անաստասյանին, եւ վաստակեց 5,5 միավոր:
Իսկ ահա նրան համաքայլ ընթացող Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ կես միավորով ետ մնացին: Հինգ միավոր ունի նաեւ Ավետիք Գրիգորյանը, որն այս տուրում հաղթեց Դավիթ Պետրոսյանին:
Կարեւոր միավոր վաստակեց նաեւ Տիգրան Պետրոսյանը, որը սպիտակներով առավելության հասավ փորձառու Արտաշես Մինասյանի նկատմամբ եւ շարունակում է առաջատարների հետապնդումը:
8-րդ տուրի արդյունքները
Տ. Լ.Պետրոսյան - Արտ. Մինասյան` 1-0
Տ. Քոթանջյան - Արա Մինասյան` 1-0
Ա. Գրիգորյան - Դ. Գ.Պետրոսյան` 1-0
Ռ. Հովհաննիսյան - Ա. Անաստասյան` 1-0
Ա. Փաշիկյան - Ս. Տեր-Սահակյան` 0,5-0,5
Զ. Անդրիասյան - Հ. Մելքումյան` 0,5-0,5
Այսօր տեղի կունենան 9-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով կխաղա մրցաշարի հետնապահներից մեկի` Դավիթ Պետրոսյանի հետ: