Բացել լրահոսը Փակել լրահոսը
պայթուցիկ
A A
Հասարակություն

Գյումրիի հարկային տեսչության շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ է ստացվել

Գյումրիի տարածքային հարկային տեսչության շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ է ստացվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

 
 

Նա հավելել է, որ ահազանգից անմիջապես հետո տարհանում է իրականացվել, տարածքը սահմանազատվել է, սակրավորները իրականացնում են որոնողական աշխատանքներ:

 
 

Գյոզալյանը նաև հայտնեց, որ նույն շենքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգ եղել է նաև օգոստոսի 15-ին, որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է: