Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ներկա պահին չենք հաստատում․ նախարարը՝ փլատակներում ողջ քաղաքացի լինելու մասին (տեսանյութ)

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ներկա պահին չի հաստատում փլատւակներում քաղաքացու ողջ լինելու մասին լուրը:

«Կամավորական խմբերից որոշ փրկարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներ ձայներ էին լսել, մենք հիմա իրականացնում ենք որոնողական աշխատանքներ, այդ թվում՝ օգտագործում ենք հատուկ տեխնիկա, այսինքն՝ տեսախցիկներ, որպեսզի տեղազննություն կատարենք, նոր էլի հայտարարվեց լռության րոպե, ներկա պահին լուրը չենք կարող հաստատել, բայց աշխատանքները տարվում են»,-ասաց նա: