Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչքան ժամանակը երկարեց, այդքան ողջ մնալու հավանականությունը 0 է․ Վարդազարյան (տեսանյութ)

«6 դիակ, 10 տուժած դուրս է բերվել փլատակների տակից»՝ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Վարդազարյանը լրագրողներին ներկայացրեց 13։30 դրությամբ իր ունեցած տվյալները։

Հարցին, թե հավանակա՞ն է շոգի պայմաններում, փլատակների տակ ողջ մնալ, վերջինս արձագանքեց․

«Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչքան ժամանակը երկարեց, այդքան ողջ մնալու հավանականությունը գրեթե զրո է»։

Հարցին՝ կա՞ն դժգոհություններ, որ փրկարարական աշխատանքները դանդաղել են, ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալը նշեց, որ հաշվի են առնվում անվտանգության ռիսկերը։

«Պիտի վերացնենք ռիսկերը, նոր կարողանանք գործել»,-ընդգծեց Վարդազարյանը։

Նա նշեց, որ շինության փլուզման վտանգը դեռ պահապանվում է։