Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Մկրտչյան ՍԻԼ
A A
Հասարակություն

Մի քանի սրբապիղծ տականքների հատուկ հրահանգով փորձում են տեղի ունեցածը կապել ՍԻԼ գրուպի հետ․ Աննա Մկրտչյան

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը պարզաբանմամբ է հանդես եկել՝ կապված համացանցում շրջանատվող տեղեությունների հետ։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկվա ողբերգությունից ժամեր անց մի շարք հոգեկան հիվանդներ և վարձու գրչակներ, մի քանի սրբապիղծ տականքների հատուկ հրահանգով փորձում են տեղի ունեցածը կապել ՍԻԼ գռուպի հետ։

Պարզապես բառեր չեմ գտնում նկարագրելու՝ մարդ ինչ աստիճանի պղծված պետք է լինի, որ տեղի ունեցած ողբերգությունից էլ փորձի քաղաքական դիվիդենտներ քաղել և մրոտել մյուս հայ քաղաքացուն։

Տականքներին պատասխանելու և մեկնաբանելու կարիք չկա։ Թող իրավապահները պարզեն պայթյունի իրական պատճառն էլ, սուտ լուրեր տարածողների մոտիվացիան էլ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»։