Բացել լրահոսը Փակել լրահոսը
շոգ ամառ
A A
Պաշտոնական Հասարակություն

Այսօր ջերմաստիճանը ևս 1-3 աստիճանով կբարձրանա

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված` օգոստոսի 15-18-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 15-18-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: 

Երևանում և մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-ի ցերեկը կբարձրանա ևս 1-3 աստիճանով՝ տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։