Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

Հայաստանում նշվում է Շինարարի օրը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի շնորհավորանքը Շինարարի օրվա առթիվ։

 

Օգոստոսի երկրորդ կիրակին նշվում է որպես Շինարարի օր։ Շնորհավորում եմ բոլոր շինարարներին, ճանապարհաշինարարներին, ոլորտի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ։

Շինարարն ունի չափազանց պատասխանատու, կարեւոր ու բազմապրոֆիլ մասնագիտություն, որի արդյունքները մնում են ժամանակի մեջ, այդ աշխատանքի պտուղները վայելում են հանրությունն ու եկող սերունդները։ Շինարարի գործունեությամբ բարձրացվում է մարդկանց բարեկեցությունը, զարգանում է տնտեսությունը, ապահովվում է անվտանգությունը։

Մեր մասնագետներն այսօր պատվով են կատարում կառուցելու ու արարելու իրենց վերապահված առաքելությունը։ Հանրապետությունում ընթանում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ, եւ դրանք կյանքի են կոչվում շնորհիվ պրոֆեսիոնալ մասնագետների՝ նախագծողների, ինժեներների, շինարարների, տեխհսկողների մեծ թիմի։

Գրեթե ամեն օր լինելով շինհրապարակներում՝ տեսնում եմ ձեր տքնաջան, սրտացավ, մանրակրկիտ աշխատանքը, շատ լավ գիտեմ, թե որքան քրտինք է թափվում մեկ մետր ճանապարհ նորոգելու համար։

Հարգելի գործընկերներ, ձեր ընտանիքներին մաղթում եմ բարեկեցություն, ցանկանում եմ բոլորիդ քաջառողջություն, անկոտրում կամք, բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ մեր հայրենիքի շենացման: