Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճաղ
A A
Հասարակություն

Չեխովի փողոցի բնակարաններից մեկում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում

Օգոստոսի 13-ին, ժամը 19։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Մ․ Ա․-ին (ծնված 2015 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։