Բացել լրահոսը Փակել լրահոսը
vtar
A A
Հասարակություն

BMW-ն Ձորաղբյուր գյուղի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել․ Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 18:50-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան, Մայակովսկի - Ձորաղբյուր - Ջրվեժ ճանապարհի՝ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:   

Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ տեղում բժիշկների կողմից օգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց գնալուց:   

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, հիվանդանոց տեղափոխվածի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը: