Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց Յուրի Պատրիկեեւի

Սպորտ
a02d4607aab22fdc06acdd737755b31a

Հունվարի 25-27-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի, իսկ հունվարի 28-30-ը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 2011 թ առաջնությունը: Նախնական փուլի գոտեմարտերը կսկսեն առավոտյան ժամը 12:00-ին, իսկ եզրափակիչները կանցկացվեն 16:30-ին:

Մրցումներին կարող են մասնակցեն հանրապետության ուժեղագույն ըմբիշները, ինչպես նաեւ անցած տարվա 18 տարեկանների հանրապետական առաջնության մրցանակակիրները: Ըստ նախնական տվյալների մրցումներին կմասնակցեն Երեւանի եւ հանրապետության տարբեր մարզերի 120-ական ըմբիշներ:

Ինչպես հայտնի դարձավ «Ա1+»-ի մարզական թղթակցին, առաջնություններին հնարավոր է չմասնակցեն մեր մի քանի առաջատար ըմբիշները, մասնավորապես` ծանր քաշային Յուրի Պատրիկեեւը: Մասնագետների կարծիքով նա մրցակցությունից դուրս է, ուստի անիմաստ է դառնում նրա մասնակցությունը: