Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռեպրեսիվ բուրգը ճաքեր է տալիս, արդյունքում ինձ հաջողվեց կարճատև ազատության դուրս գալ․Ա․Չալաբյան (տեսանյութ)

Ռեպրեսիվ բուրգը պարբերաբար ճաքեր է տալիս, դրա արդյունքում ինձ հաջողվեց կարճատև ազատության դուրս գալ։ Ավետիք Չալաբյանի հանրային պաշտպանության խմբի քննարկմանը ամուսնու բանտից ուղերձը ընթերցեց նրա կինը՝ Անահիտ Ադամյանը։ Չալբյանն իր ուղերձում նշել էր, որ Հայաստանում բանտարկված է արդարությունն ընդհանրապես։

«Վարչակարգի տարատեսակ կամակատարները կարող են մարդ սպանել և մնալ ազատության մեջ։ Իսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերը և իրավունքները պաշտպանելու նույնիսկ տեսական հնարավորությունից։ Մենք դրան չէինք արժանի։ Մենք արժանի ենք ապրել երկրում, որտեղ դատարանները անկախ են գործադիր իշխանությունից և իրական արդարադատություն են իրականացնում»,- ամուսնու խոսքերը մեջբերեց Անահիտ Ադամյանը։