Բացել լրահոսը Փակել լրահոսը
collage_maker_11_aug_2022_05_44_pm.thumb
A A
Հասարակություն

Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը. Խաչատուր Քոքոբելյան

Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նաժկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, որի հայրը՝ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը դուրս էր եկել տանից և չէր վերադարձել։ Օգոստոսի 2-ին Քոքոբելյանը հայտնել էր, որ հայրը արդեն տանն է:

«Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:

Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:

Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար:

Հ.Գ. Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»,- գրել է Խաչատուր Քոքոբելյանը: