Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրդեհ Դալմա Գարդեն Մոլի ետնամասում (տեսանյութ)

Օգոստոսի 9-ին, ժամը 19:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են աղբ և խոտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ինժեներական տեխնիկա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։07-ին, մարվել՝ 22։35-ին։