Բացել լրահոսը Փակել լրահոսը
f6135c7aa3c487_6135c7aa3c4c7.thumb
A A
Հասարակություն

Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը յոթ ամիսներին կազմել է 770 հազար

 Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն օգոստոսի 1-ի դրությամբ եկել 770 հազար: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Միայն հուլիս ամսին զբոսաշրջիկների թիվը կազմել է 188,856:

Օրեր առաջ հրավիրված ասուլիսում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշել էր, որ ամենից շատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են Ռուսաստանից՝ մոտ 56 տոկոս: Այնուհետև հաջորդում է Իրանը, Գերմանիան, Վրաստանը, ԱՄՆ-ն: Նա տեղեկացրել էր, որ զբոսաշրջային տարբեր պրոդուկտներով ու առաջարկներով փորձում են ակտիվացնել ինչպես ավանդական թիրախային շուկաները, այնպես էլ ներգրավել նոր ուղղություններ:

Դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից Զբոսաշրջության կոմիտեն որպես նոր ուղղություններ նախանշել է Ֆրանսիան ու ԱՄԷ-ն: