Բացել լրահոսը Փակել լրահոսը
տատիկի ձեռք
A A
Հասարակություն

Տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։
Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 193,5 մլն դրամ։
 
Այս պահի դրությամբ՝ տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու։
65 տարեկան տարեց և 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության, կենցաղային սպասարկման կազմակերպման և խնամքի իրականացման, խորհրդատվության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ծառայություններ։
 
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացին կարող է դիմել իր փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություն։
 
2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
✅ Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ
✅ Արագածոտնի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ,
✅ Արարատի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
✅ Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ,
✅ Գեղարքունիքի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
✅ Լոռու մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Հայկական կարմիր խաչի ընկերություն»,
✅ Կոտայքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
✅ Շիրակի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»,
✅ Սյունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
✅ Վայոց Ձորի մարզում՝ «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»,
✅ Տավուշի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն