Բացել լրահոսը Փակել լրահոսը
release_23082021_4
A A
Հասարակություն

2714 ուղևոր անվճար է երթեւեկել

Օգոստոսի 7-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու  քաղաքամերձ հաղորդակցության  էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 2714 ուղևոր:
Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրի-Երևանը և Ալմաստ-Շորժա-Ալմաստը՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1375 ուղևոր, իսկ Սևանա լճի լողափներ՝ 1092 ուղևոր:

Ավանդույթի համաձայն, ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարվում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր քաղաքամերձ հաղորդակցության   բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների: