A
A
Հայաստանը ավարտեց ելույթները
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել Եվրոպայի 2012 թ առաջնության որակավորման առաջին փուլը եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Իսլանդիայում կայացած B խմբի ընտրական մրցաշարում մեր ֆուտզալիստները 3 հանդիպումներում վաստակեցին 1 միավոր եւ եզրափակեցին մրցաշարային աղյուսակը:
Առաջին խաղում մեր թիմը ոչ-ոքի խաղաց Հունաստանի ընտրանու հետ` 2:2, ապա պարտվեց դաշտի տերերի (1:6) եւ Լատվիայի (1:2) թիմերին:
Որակավորման 2-րդ փուլ մտան լատվիացի ֆուտբոլիստները, որոնք բոլոր 3 խաղերում էլ հաղթանակ տարան եւ գրավեցին միակ ուղեգիր տվող առաջին տեղը: