Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Զիջումներ չեն լինելու. Գյումրիի փոխքաղաքապետ (տեսանյութ)

Գյումրիու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը ֆբժի իր էջում գրառում է արել․
 
 
«Արդեն մի քանի օր է Գյումրու կենտրոնական հատվածում՝ Հաղթանակի պողոտայում, Արագած ճեմափողոցում, Շահումյան փողոցում, մեկնարկել է բացօթյա ապօրինի առևտրի կասեցման գործընթացը։
 
Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր նախաձեռնությունների իրականացմանը, որոնցից մեկը քաղաքակիրթ առեւտրի կազմակերպումն է, ուստի մայթերն ազատում ենք տարատեսակ արկղերից ու սեղանիկներից, հակասանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող սննդամթերքի վաճառքից:
Հիշեցնեմ, որ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն իր մտահոգությունն էր հայտնել, որ սննդամթերքի բացօթյա առեւտուրը լուրջ վտանգներ կարող է առաջացնել բնակչության առողջության համար:
 
Մենք որդեգրել ենք քաղաքի զարգացման պատմամշակութային ուղղությունը՝ շեշտադրելով նաև զբոսաշրջությունը։ Իսկ Գյումրու կոլորիտային դիմագիծը պահելն օրախնդիր է։ Վստահաբար այդ դիմագծի հետ աղերս չունեն քաղաքի սրտի մայթերը զավթած առևտրականները, որոնց այլընտրանք է առաջարկվել։
Հարգելիներս, հարկ եմ համարում ընդգծել, որ զիջումներ չեն լինելու, և մենք միանշանակ հաջողելու ենք։ Եթե բոլորս Գյումրիի մասին հոգ տանենք կամ գոնե փորձենք փոխել կարծրացած մոտեցումները, դրանից մեր սիրելի քաղաքը միայն կշահի։ Իսկ ընդդիմացողներին տեղեկացնեմ, որ իրենց գործողությունները հակաօրինական են։
 
Շնորհակալություն եմ հայտնում Գյումրու համայնքապետարանի Առևտրի և սպասարկման, Ապօրինի շինությունների, Անշարժ գույքի կառավարման, Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժինների պատասխանատուներին և ՀՀ ոստիկանությանն ու Պարեկային ծառայությանը՝ քաղաքակիրթ մոտեցմամբ իրականացված արհեստավարժ աշխատանքի համար։
 
Մեր ՏՈՒՆ-ՔԱՂԱՔԸ մեր խնամքի կարիքն ունի։