Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայկ Խանումյանը Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության հետ քննարկել է առաջիկա տարհանման հարցերը

 ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ըստ որի այսօր՝ օգոստոսի 5-ին նախարար Հայկ Խանումյանը քաղաքացիական պաշտպանության պլանի համաձայն՝ Քաշաթաղի շրջանի իշխանության ներկայացուցիչների և տեղի բնակչության հետ քննարկել է առաջիկա տարհանման հարցերը:

Հաղորդագրության մեջ նշված է. «Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը` համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանի»։