Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

1901թ Հայաստանի եւ հարեւանների քարտեզը

Ավելի քան 25 ժամ տևած աշխատանքներից հետո Հայաստանի ազգային գրադարանում ստացել են ահա այս արդյունքը, որը լուսանկարում է:

1901 թվականի «Map of Armenia and adjacent countries» քարտեզն է, որը անգլիացի հայագետ, աշխարհագրագետ և ճանապարհորդ Հենրի Լինչի «Հայաստան. Ճանապարհորդություններ և ուսումնասիրություններ» («Armenia, Travels and Studies») գրքի առաջին հատորի մասն է կազմում։

Լինչը երկու ուղևորություն է կատարել Հայաստան. հավաքված նյութերի հիման վրա գրել է երկհատորյակ «Հայաստան. Ճանապարհորդություններ և ուսումնասիրություններ» («Armenia, Travels and Studies»), որը լույս է տեսել Լոնդոնում 1901 թվականին։ Առաջին հատորը նվիրված է Արևելյան Հայաստանին, երկրորդը՝ Արևմտյան Հայաստանին։ Գիրքը՝ ՀԱԳ Անձեռնմխելի գրականության բաժնի Նիկողայոս Բարսեղյան Արղության-Երկայնաբազուկի հավաքածուից է։

Աշխատությունը պարունակում է արժեքավոր վիճակագրական նյութեր և տեղեկություններ Հայաստանի պատմության և աշխարհագրության վերաբերյալ, նկարազարդումներ, քարտեզներ և հատակագծեր։ Հատկապես արժեքավոր է «Հայաստանի մեծ քարտեզը», որը կազմվել է երկրաբան և քարտեզագիր Ֆ.Օսվալդի հետ համատեղ։

Գիրքը թարգմանվել է ռուսերեն և տպագրվել 1910 թվականին Թիֆլիսում, Ա.Մարտիրոսյանցի տպարանում՝ «Հայաստան. Ճանապարհորդական էսսեներ և էսքիզներ»:

Գրադարանից հայտնեւմ են՝ այն կարևոր աղբյուր է 19-րդ դարի պատմության և աշխարհագրության ուսումնասիրողների համար։