Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նովակ Ջոկովիչը լավ խաղում է, քան …

Սպորտ
b860a7e205e4cafe1c5c7af4d760aae7

Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 1/16 եզրափակիչում հաղթահարել է ոչ միայն իր հայրենակից Վիկտոր Տրոիցկու արգելքը, այլեւ ...ցույց տվել իր պարային հմտությունները:

Հանդիպման ավարտից հետո սերբ թենիսիստին մոտեցել է Ավստրալիայի հայտնի պարուհի Կիմ Ջոնսոնը եւ առաջարկել պարել իր հետ հենց թենիսի կորտում: Անակնկալի եկած Նովակ Ջոկովիչը սկզբում հրաժարվել է, բայց հետո համաձայնել մի քանի պարային շարժումներ կատարել, որպեսզի լուսանկարիչները կարողանան անմահացնել այդ ակնթարթը:

1/8 եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը պարտության է մատնել իսպանացի Նիկոլաս Ալմագրոյին, սակայն խաղից հետո արդեն չի պարել: Քառորդ եզրափակիչում նա կհանդիպի չեխացի թենիսիստ Թոմաս Բերդիխի հետ: