Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձաշրջանը շարունակվում է

Սպորտ
0b9ccaedc046292717143832862fdc37

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը շարունակում է փորձաշրջան անցնել լեհական «Շլյոնսկ» ակումբում: Նա ներկայումս այդ թիմի կազմում մասնակցում է Սպալում անցկացվող ուսումնամարզումային հավաքին, որը կավարտվի հունվարի 26-ին:

«Շլյոնսկի» գլխավոր մարզիչ Օրեստ Լենչիկը տեղի լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ակումբի ղեկավարությունը հայ ֆուտբոլիստի կապակցությամբ որոշում կկայացնի մոտակա օրերին:

Ըստ ԶԼՄ-ների Ռոբերտ Արզումանյանի գործակալն արդեն նախնական համաձայնության է եկել լեհական ակումբի հետ: «Շլյոնսկը» մեր ֆուտբոլիստի համար վճարելու է 50 հազար եվրո փոխհատուցում (նախապես խոսք էր գնում 200 հազարի մասին):