Առաջատարը սայթաքեց
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 71-րդ առաջնությունում պայքարի սրությունը գնալով էլ ավելի է աճում: Երեկ կայացած 6-րդ տուրից հետո մրցաշարում հաստատվեց եռիշխանություն:
Մրցաշարում առաջին պարտությունը կրեց միանձնյա առաջատար Հրանտ Մելքումյանը, որը զիջեց Ռոբերտ Հովհաննիսյանին: Վերջինս վաստակած միավորներով (4) հավասարվեց հենց առաջատարին: Նրանց միացավ նաեւ Սամվել Տեր-Սահակյանը, որը ոչ-ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ:
Այնուհետեւ հաջորդում են 5 շախմատիստներ, որոնք իրենց ակտիվում ունեն 3,5-ական միավոր: Դրանք են Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը եւ Արա Մինասյանը: Հարկ է նշել, որ առաջին երեքը խաղաղասիրաբար են տրամադրված եւ անցկացրած 6 պարտիաներից 5-ն ավարտել են ոչ-ոքի:
Վաղը կայանալիք 7-րդ տուրում կենտրոնական են համարվում Անդրիասյան - Տիգրան Պետրոսյան, Մելքումյան - Փաշիկյան, Տեր-Սահակյան - Հովհաննիսյան պարտիաները: