Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մեր շնչած օդը. Փոշու քանականությունը գերազանցում է թույլատրելի սահմանը (տեսանյութ)

Չկա այդպիսի շաբաթ, որ «Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի  կենտրոն»-ը չհայտարարի՝  մասնավորապես Երեւանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Մայրաքաղաքում մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումներն իրականացվում են 5 անշարժ դիտակայանների և 42 շարժական դիտակետերի միջոցով։  Դիտակայանները թեպետ խորհրդային միությունից  են ժառանգվել  և կիսաարդիականացվել, արձանագրում են ՝ օդում ինչ-որ բան այն չէ: Նախորդ տարի օդի աղտոտվածության գերազանցումները այնքան հաճախ են կրկնվել, որ փոխվել է տարեկան միջին ցուցանիշը՝ բարձրանալով մոտ 1.2 անգամ:  

Երևանում ամենաաղտոտված օդը Արշակունյաց պողոտայում  է՝ Կրկեսի մոտ:  Մասնագետը, սակայն, ընդգծում է՝ քաղաքի շատ հատվածներում դիտակետեր չկան:    

«Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի  կենտրոն»-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանի խոսքով՝ ներկայումս օդի աղտոտվածությունը  Երեւանում գերազանցում է թույլատրելի չափը մինչեւ 4 անգամ:

Սա  դեռ այն դեպքում, երբ անհրաժեշտ սարքերի բացակայության պատճառով փոշու փոքր  մասնիկները չեն դիտարկվում: Մինչդեռ դրանք ամենավտանգավորն են.  կարող են անգամ արյան մեջ ներթափանցել:

Բնապահպան Ինգա Զարաֆյանին շինարարությունից ու մեքենաների արտանետումից առավել անհանգստացնում է մետաղական հանքարդյունաբերությունը:

«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնն» ուսումնասիրում է  նաեւ օդում ազոտի եւ ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի  քանակությունը:Երևանում և մնացած քաղաքներում փոշու  մեջ ծանր մետաղները ևս բարձր են, բայց չեն գերազանցում սահմանված նորմը նշում է մասնագետը:

Մանրամասները՝ տեսանյութում