Բացել լրահոսը Փակել լրահոսը
հատիս
A A
Հասարակություն

Անցած շաբաթ Հատիսի գագաթին չկային էս հորատանցքերը, սրանք նոր են փորել․ Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը գրում է․

«Անցած շաբաթ Հատիսի գագաթին չկային էս հորատանցքերը, սրանք նոր են փորել։ Չորս հատ 10-15 մետր խորությամբ փոսեր են։

Մեկի համար սա շինարարական աշխատանք չի, որովհետև իրենց հավի ուղեղով, շինարարական աշխատանքը բետոնային աշխատանքներն են, մյուսի համար սա պատմական հուշարձանի բռնաբարություն է։

Պարզ է՞, չէ, որ մարդիկ վստահ են, որ մարսելու են էս ամբողջ, չեն պատժվելու, ավելին` խրախուսվելու են։ Իրենք վստահ են դրանում, բայց ես վստահ եմ ուրիշ բանում` էս գործով բոլոր մեղավորները բանտ են նստելու, ու ինչքան շատ քանդեք, էդքան խորն եք նստելու»։