Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արշակ հակոբյան
A A
Հասարակություն

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը գրավով ազատ կարձակվի․փաստաբան

Մեր փաստաբանական թիմի 8-ամսյա ծանրագույն պայքարը սկսեց տալ դրական արդյունքներ. Արշակ Հակոբյանը գրավով ազատ կարձակվի․ այս մասին գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք՝ 2021-ի նոյեմբերի 29–ին Արշակ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված (երկու դրվագ) հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար: