Բացել լրահոսը Փակել լրահոսը
այրվող մեքենա
A A
Հասարակություն

Արարատի մարզի 30-ամյա բնակիչը հրկիզել է համագյուղացու ավտոմեքենան

Հուլիսի 24-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի Գայի փողոցում ավտոմեքենա է այրվում: Մեկնել էր ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Մեքենայատերը հաղորդում էր տվել, որ ժամը 23.00-ի սահմաններում իրեն անհայտ պայմաններում այրվել է տան դիմաց կայանված իր «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի դիմային հատվածը:
Փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ավտոմեքենան հրկիզողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 28-ին Աբովյան գյուղի 30-ամյա բնակիչը ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: