Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro patani
A A
Սպորտ

Հայաստանը ևս մեկ մեդալ նվաճեց Եվրոպայի օլիմպիական փառատոնում

Հայաստանի պատանի ձյուդոյիստները հերթական մեդալը նվաճեցին Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում։

Մեր 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը անցկացրեց վեց գոտեմարտ, որից հինգում հաղթանակ տարավ և գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Մինչ այդ բրոնզե մեդալակիր էին դարձել նաև 55 կգ քաշային Վահե Աղասյանը և 73 կգ քաշային Արտակ Թորոսյանը։

Այսօր տատամի կելնի մեր հավաքականի վերջին ներկայացուցիչը, 100 կգ քաշային, վանաձորցի Էրիկ Սաղաթելյանը: