Անդրե Աղասին կընդգրկվի փառքի սրահում
Ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին այս տարվա հունիսի 9-ին կընդգրկվի թենիսի փառքի սրահում:
Այդ մասին հայտնի է դարձել Լաս Վեգասում թենիսի նոր մարզադպրոցի բացման արարողության ժամանակ, որն իր միջոցներով կառուցել է հենց անվանի մարզիկը:
«Թենիսը իմ կյանքն է: Այն ինձ օգնել է գտնել իմ երկրորդ կեսը, հնարավորություն է տվել միջոցներ կուտակել նման մարզադպրոց կառուցելու համար» - միջոցառման ժամանակ հայտարարել է Անդրե Աղասին:
Նշենք, որ Աղասին այն թենիսիստներից մեկն է, որը հաղթել է «Մեծ սաղավարտի» բոլոր 4 մրցաշարերում` Ֆրանսիայի (1999), Ավստրալիայի (1995, 2000, 2002, 2003), ԱՄՆ-ի (1994, 1996) բաց առաջնություններում եւ հանրահայտ Ուիմբլդոնի մրցաշարում (1992):
Հավելենք, որ նրա կինը` գերմանացի անվանի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը, թենիսի փառքի սրահի անդամ է դարձել դեռեւս 2004 թվականին: