A
A
Ռոջեր Ֆեդերերին նոր ռեկորդ սահմանեց
Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը նոր ռեկորդ սահմանեց Ավստրալիայի բաց առաջնությունում, որն այս օրերին շարունակվում է Մելբուռնում:
3-րդ փուլում առավելության հասնելով բելգիացի Կսավիե Մալիսի նկատմամբ` 6:3, 6:3, 6:1, շվեյցարացի թենիսիստը ընդհանուր առմամբ այս մրցաշարում տարավ իր թվով 57-րդ հաղթանակը: Նա այդ ցուցանիշով առաջ անցավ շվեդացի թենիսիստ Ստեֆան Էդբերգից, ով այդ մրցումներում պարտության է մատնել 56 մրցակիցների:
Հավելենք, որ Ռոջեր Ֆեդերերը չորս անգամ դարձել է Ավստրալիայի բաց առաջնության հաղթող, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է: