A
A
ՄԱԿ-ի ԳԱ-ի նախագահը թվիթերյան էջից հեռացրել է Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, ինչի մասին նաև գրառում էր արել Թվիթերի իր էջում։
«Ծաղկեպսակ խոնարհեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։ Հատուկ շնորհակալություն թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին ու Հասմիկ Մարտիրոսյանին՝ շրջայցի համար»,- գրել էր նա։
Որոշ ժամանակ անց գրառումը հեռացվել է թվիթերյան էջից։