Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արձակուրդը Հայաստանում Արփի լիճ (տեսանյութ)

Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ լիճը, Սևանա լճից հետո, Արփի լիճն է, հյուսիսի մարգարիտը։
Ծովի մակերևույթից 2025 մ բարձրությամբ լիճն իր շրջակայքով նաև Հայաստանի ամենայուրահատուկ անկյուններից է։
✅ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում աճում են 670 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 19 տեսակը ներառված է ՀՀ կարմիր գրքում:
✅ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանի, այդ թվում Բնության պահպանության համաշխարհային միության Կարմիր ցուցակում գրանցված 14 տեսակ՝ ջրասամույր, խայթաքիս, տափաստանային հողմավար բազե և այլ թռչուններ: Այստեղ գրանցված է ձկան 11 տեսակ, 3 տեսակ երկկենցաղ, 6 տեսակի մողես եւ 4 տեսակի օձ, որոնցից մեկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում։
✅ 193 տեսակի թռչուն, որոնցից 32-ը՝ ՀՀ Կարմիր գրքում եւ 11 տեսակը՝ ԲՊՄՄ կարմիր ցուցակում, կաթնասունների դասի 38 տեսակ, որոնցից 3 գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 2-ը՝ ԲՊՄՄ կարմիր ցուցակում: Արփի լճի տարածքում է գտնվում որորի ամենամեծ գաղութն աշխարհում, այստեղ կարելի է հանդիպել հազվագյուտ՝ Սև արագիլի: Արփի լիճը գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրն է Հայաստանում եւ Դարեւսկու իժի(գրանցված է կարմիր գրքում) միակ բնակավայրն աշխարհում:
✅ Թռչուններից 7 տեսակը համարվում են վտանգված, այդ թվում գանգրափետուր հավալուսինն ու մրգահավը: Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ մոխրագույն սագը, մոխրագույն կռունկը եւ հայկական որորը: