Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նաիրա Հովսեփյան
A A
Հասարակություն

Դատավոր Նաիրա Հովսեփյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Դատավորների ընդհանուր ժողովը Նաիրա Հովսեփյանին ընտրեց որպես Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ: Հովսեփյանը ստացել է 84 դատավորի ձայն: Թեկնածուներից Գայանե Մազմանյանը ստացել է 46, Անահիտ Թումանյանը՝ 15, Լիլիթ Խաչատրյանը՝ 5 ձայն։ Եղել են նաև անվավեր թերթիկներ:

Ընտրված դատավոր Նաիրա Հովսեփյանը 1991 թվականից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս է։ 1996 թվականին նշանակվել է Էրեբունի շրջանային ժողդատարանի դատավոր։ 1999 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2017 թվականի դեկտեմբերից պաշտոնավարում է որպես  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Բարձրագույն դատական խորհրդում դատավոր անդամի թափուր հաստիք էր առաջացել, քանի որ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել էին: