Բացել լրահոսը Փակել լրահոսը
295692677_424045629741611_6379938962787582497_n
A A
Հասարակություն

Հրդեհներ Արցախում

ԱՐցախի ԱԻՊ ծառայությունը ներկայացնում է Հանրապետությունում հուլիսի 27-ին գրանցված հրդեհների մասին ամփոփ տեղեկագիր:
 
Հուլիսի 27-ին ժամը 12:55-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
Ժամը 12:56-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկմեկնել է կանչի վայր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13:20-ին, մարվել`ժամը 14:16-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա չոր խոտատարածք և թփեր:
***
Հուլիսի 27-ին ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 46 հասցեի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել և այրվում է չոր խոտատարածք:
Ժամը 14:27-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է կանչի վայր: Հրդեհը մարվել է ժամը 14:45-ին:
Նախնական տվյալներով այրվել է մոտ 15×20 մ չոր խոտատարածք և թփեր:
Արձանագրված դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: