Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու առաջատար

Սպորտ
9336d70d293ad420686edd3032878008

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում են գլխավորել Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Արտաշես Մինասյանի եւ Ավետիք Գրիգորյանի հետ: Նրանք իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր:

Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Ռոբերտ Հովհաննիսյան - Տիգրան Լ. Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան - Արա Մինասյան, Աշոտ Անաստասյան - Դավիթ Պետրոսյան պարտիաները: Տուրի միակ արդյունավետ մրցավեճում Զավեն Անդրեասյանը հաղթեց Տիգրան Քոթանջյանին: Նա, ինչպես նաեւ Ավետիք Գրիգորյանը ու Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել են 2-ական միավոր եւ այժմ բաժանում են 3-5-րդ տեղերը:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում սկզբունքային նշանակություն ունի Ավետիք Գրիգորյան - Զավեն Անդրեասյան մրցավեճը: