A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց
Մեկօրյա ընդմիջումից հետո կրկին վերսկսեց հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի սուպերմրցաշարը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ: Մեր շախմատիստը վաստակեց 3 միավոր եւ հավասարվեց երկու առաջատարներին` Վիշվանաթան Անադին ու Հիկարու Նակամուրային, սակայն վերջիններս դեռ շարունակում են իրենց պարտիաները: