A
A
Հրաժարվեց պայքարից
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը Ավստրալիայի բաց առաջնության առաջին փուլում մեծ դժվարությամբ հաղթել էր ավստրալացի Լեյթոն Հյուիթին (3:6, 6:4, 3:6, 7:6, 9:7), 1/64 եզրափակիչում չկարողացավ ավարտել լիտվացի 20-ամյա թենիսիստ Ռիչարդ Բերանկիսի հետ մրցախաղը:
Հանդիպումից 58 րոպե անց նա հրաժարվեց պայքարից` պատճառաբանելով, որ այլեւս ի վիճակի չէ շարունակել պայքարը: Խաղից հետո Դավիթ Նալբանդյանը խոստովանել է, որ Լեյթոն Հյուիթի հետ հանդիպումը պարզապես հյուծել էր իրեն: Այդպիսով, մեր հայրենակիցը ժամանակից շուտ հրաժեշտ տվեց «կանաչ աշխարհամասին»: