Բացել լրահոսը Փակել լրահոսը
01460000-0aff-0242-5f4d-08da6e378305_w1023_r1_s
A A
Հասարակություն

Եվրատեսիլ 2023-ը կհյուրընկալի Մեծ Բրիտանիան

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Մեծ Բրիտանիայում։ Մրցույթը պետք է անցկացվեր Ուկրաինայում, սակայն դա անհնար է անվտանգության նկատառումներից ելնելով։

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ հաջորդ Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի Մեծ Բրիտանիայում, իսկ կազմակերպիչը կլինի BBC-ին:

«Եվրատեսիլ 2022»-ի հաղթող է դարձել ուկրաինական Kalush Orchestra խումբը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել էր բրիտանացի կատարող Սեմ Ռայդերը: Ավանդույթի համաձայն հաղթող երկիրն իրավունք է ստանում հյուրընկալել հաջորդ տարվա մրցույթը, սակայն ռուսական ներխուժումն Ուկրաինա անհնար է դարձրել այստեղ մրցույթի անցկացումը։

Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ Ուկրաինան կմասնակցի հաջորդ տարվա Եվրատեսիլի եզրափակչին։

BBC-ի գործադիր տնօրեն Թիմ Դեյվին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նա ափսոսանց է արտահայտում, որ Ուկրաինան չի կարողանա ընդունել «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը: Նա ընդգծել է, որ BBC-ն բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի մրցույթը դառնա «ուկրաինական մշակույթի իսկական արտացոլում՝ բրիտանական երաժշտության ու ստեղծագործության հետ մեկտեղ։ BBC-ն սկսել է մրցույթի թեկնածու քաղաքների ընտրությունը:

Եվրատեսիլ երգի մրցույթը վերջին անգամ անցկացվել է Մեծ Բրիտանիայում 1998 թվականին: Նրա հեռուստատեսային լսարանը հասնում է 200 միլիոնի։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա