Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Ննջասենյակից գողացել 1900 դոլար, ապա բանալին դրել էր տեղն ու հեռացել

Հուլիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Վանատուր թաղամասի մի տնից գողացել են 1900 դոլար:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ 18-ամյա ծանոթը, տեղյակ լինելով, թե որտեղ է պահվում բանալին, բացել էր դուռը, ննջասենյակից գողացել 1900 դոլար, ապա բանալին դրել էր տեղն ու հեռացել:

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հայտնում է Ոստիկանությունը։