Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Վերմիշյան1
A A
Հասարակություն

Դատական նիստի ժամանակ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է

Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է` իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է պաշտպան Ալեքսանդր Կոչումբաևը։

Նա հավելել է․ «Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ և դատական նիստը ընդմիջվեց: Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:

Հ.գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին»։

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Վահագն Վերմիշյանը մեղադրվում է կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։