A
A
Սիրանուշ Անդրեասյանը` չեմպիոն
Ավարտվեց 2011 թ. Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը: Չեմպիոնուհու կոչումը նվաճեց միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը: 9-րդ տուրում նա հաշտություն կնքելով Լիա Մարտիրոսյանի հետ, վաստակեց 6 միավոր եւ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Նա 3-րդ անգամ արժանացավ այդ տիտղոսին (2006, 2007, 2011): Հավելենք, որ Սիրանուշ Անդրեասյանն իրավունք ստացավ հանդես գալու Հայաստանի հավաքականում:
Երեք շախմատիստուհիներ` անցած տարվա հաղթող Անահիտ Խառատյանը, Լիա Մարտիրոսյանն ու Նարինե Գասպարյանը, վաստակեցին 4,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով նրանք նույն հաջորդականությամբ զբաղեցրին 2-4-րդ տեղերը: