Բացել լրահոսը Փակել լրահոսը
qaxaq
A A
Հասարակություն

Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ

Երևանի քաղաքապետարանի գործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Ընթացիկ ու նախանշվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի հանդիպման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
 
Իրականացվող նախագծերի շրջանակում երկու կառույցներն այսօր քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի ներդրման, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման աշխատանքների իրականացման, ֆոտովոլտային համակարգերի տեղադրման ու մանկապարտեզների վերանորոգման ուղղությամբ:
 
Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ դրանք մայրաքաղաքում ոչ միայն հարմարավետ միջավայր են ապահովում, այլև համայնքն ունենում է զգալի տնտեսումներ:
 
Շնորհակալություն հայտնելով հաջողված գործակցության համար՝ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել է, որ համատեղ ծրագրերն իրենց հերթին փաստում են երկու կառույցների միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունների մասին:
 
Կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը: