Բացել լրահոսը Փակել լրահոսը
մեքենա
A A
Հասարակություն

Գեղարքունիքի մարզում մեքենա է այրվել

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Խաչ կոչվող թաղամասում, դաշտամիջյան հատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջները մարել են Արտյոմ Դավթյանին պատկանող VAZ 2110 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։   Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։