Բացել լրահոսը Փակել լրահոսը
294315483_499026075555940_6863952274834833072_n
A A
Հասարակություն

Շիրակի մարզում բացվել է ևս մեկ սպանդանոց

Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում այսօր նոր սպանդանոց բացվեց, այն իրականություն է դարձել Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի արտոնյալ պայմաններով ֆինանսավորման արդյունքում։ Բացմանը մասնակցեցինք ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի, տեղակալ Արթուր Շատվորյանի եւ մարզային իշխանության ներկայացուցիչների հետ։

«Բոմ» ՍՊԸ սպանդանոցը Անիի տարածաշրջանում երկրորդ սպանդանոցն է՝ Ձորակապից հետո, որի շահագործումով տարածաշրջանի կարիքները կարելի է համարել փակված։ Կառավարության խոստմանը համաձայն մենք կարողանում ենք գործընթացին քաղաքակիրթ ընթացք տալ։

Կարևորում եմ նման ձեռնարկները, հատկապես, փոքր բնակավայրերում, քանի որ այն տնտեսական աշխուժություն է հաղորդում, Հայկաձորի օրինակով ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ առավել կարևոր է ուշադրություն դարձնել մարզի այն համայնքներին, որոնք դրա կարիքն ունեն և որ պետություն-համայնք և մասնավոր կառույց համագործակցությունը միշտ էլ արդյունավետ է։

Արդյունավետ համագործակցությանն ու շահագրգիռ բոլոր մարմինների սերտ աշխատանքին ենք անդրադարձել այսօր պատասխանատուների հետ Շիրակի մարզպետարանում անցկացված քննարկման ժամանակ՝ անասունների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների կարևորությունն ու Շիրակի մարզում պատվաստումային գործընթացի ցուցանիշները հաշվի առնելով։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին